İçeriğe geçmek için "Enter"a basın

“Kül altındaki köz” / «Անթեղված կրակ»

Garod Sasunyan

Batı Ermenileri, Doğu Ermenileri, Diaspora Ermenileri. Ermenilerin Dünyaya dağılımları bu isimler ile anılır. Şimdi artık istesek te istemesek te anavatanda yıllarca gizli yaşayan “Müslüman Ermeniler” var. Evet yanlış duymadınız. İsmi ne kadar itici gelse de, ki bu iticilik; itici sıfat hem Müslüman Ermeniler, hem de Hıristiyan Ermeniler arasında da iticidir. İki tarafta bu sıfatı çok itici buluyor. Hatta öz akrabalar arasında hoşnutsuzluk ile karşılanmakta ve kabuledilmemektedir. Zorla ve kendi istekleri ile Müslümanlaştırılmış Hıristiyan Ermeniler, bu gün anavatan olarak bilinen Batı Ermenistantan’da çok büyük bir nüfusa sahip. Türkler tarafından yüz yıllardır işgal altında olan bu Ermenilerin nüfusu kesin olmamamkla beraber 7-8 milyon civarında olduğu tahmin edilmektedir. (Bu sayıların maalesef ciddi bir dayanağı yok. Ancak bir temenni olabilir. HYETERT)

Azımsanmayacak bu nüfus Doğu Ermenistan olarak belirtilen Ermenistan nüfusun 3 katı kadardır.Bu gün Türkiye coğrafyası olarak anılan coğrafyada 1890-1915 tarihleri arasında Müslümanlaştırılmış Ermenilerin dışında halen kesin olarak ne zaman ve ne sebeple Müslümanlaştırılmış Hemşin Ermenileri vardır ki Karadeniz bölgesinin tamamına dağılmış bir nüfus dağılımları bulunmaktadır. Bu Ermenilerin büyük bir bölümü Rize-Artvin ve Hopa civarında yaşamaktadırlar. Diğer bölgelerde yaşayan “Müslüman Ermenilerin büyük bir bölümü ise Osmanlı padişahı Yavuz Sultan Selim zamanında zorla Müslümanlaştırılmış Ermeniler ve Arapların Ermenistan’ı istilası döneminde Müslümanlaştırılmış Ermeniler bulunmaktadırlar. Müslümanlaştırılan bu Ermeniler bu gün asimile olmuş Kürt aşiretler olarak anılmaktadırlar. Bu aşiret mensuplarının büyük bir bölümü Ermeniliği kesinlikle kabullenmemekteler.
1890-1915 tarihleri arasında Müslümanlaştırılmış Ermeniler  biraz daha farklı.Can korkusu ile Müslümanlığı silah zoruyla kabullenmişlerdir. Bu Ermenilerin torunları bunun bilincinde yıllarca gizli olarak anavatan toprakları üzerinde yaşamlarını sürdürebilmişlerdir. Bu kripto Ermeniler  “KÜL ALTINDAKİ KÖZ” gibi bugünlerde harlanmaktadır. Bunun basit örneği Diyarbakır’da buluan Surp Gragos Ermeni kilisesinin restore edilmesinden sonra çok hızlı bir şekilde kendisini göstermiştir. Kilise restore edilmeden önce bu kilise harabelerini turistik amaçla ziyarete gelenlerin dışında yaklaşık sekiz on kişi ziyaret ederdi.Kilise restore edilip kullanıma açıldıktan sonra 15-20 kişilik küçük bir cemaat oluşmaya başladı.Bir süre sonra 40-50 kişilik sayıya ulaştı. Daha sonra 80-100 kişiye yakın sürekli müdavimler oluştu. Surp Zadik Bayramında ise bu sayı 1200’leri aştı.Bu sayıyı nereden bulabiliyoruz? Surp Zadik Bayramında yaklaşık 1200 adet  yumurta ve çörek hazırlandı. Paketler dağıtıldıktan sonra yumurta ve çörek alamayan da oldu. Bu 1200 kişinin yaklaşık 200 kişisi İstanbul’dan gelenler, 200 kişi diasporadan gelenler, geriye kalan 800 kişi ise Diyarbakır, Sasun, Bitlis, Muş, Van ve Mardin gibi bölgeden gelen Müslüman Ermeniler idi. (Her hafta  Pazar günü kiliseye yaptığım ziyaretlerde bu sayının arttığını gözlemledim.)
Bu sayı şunu ifade ediyor: Ermeniler kendi anavatanlarında küllerinden yeniden doğuyor. Külün altındaki közü üfledikçe bu sayı daha da artacaktır. Bunun içinde sıfatlarına bakılmaksızın kül altındaki bu közleri kucaklamak gerekmektedir. Bir nefeste sizden….
24 Haziran 2014 Dikranagerd
 Saygılarımla..
Garod Sasunian
garodsasunian@gmail.com
Akunq.net
Արեւմտահայերն այսօր, Նորութիւններ
«Անթեղված կրակ»
2014/06/25
 Կարոտ Սասունյան
Դիարբեքիրում բնակվող սասունահայ
Արևմտահայեր, արևելահայեր, սփյուռքահայեր: Այդ անուններով է հիշատակվում աշխարհասփյուռ հայությունը: Հիմա էլ, ուզենք թե չուզենք, մայր հայրենիքում կան տարիներով գաղտնի ապրած «մուսուլման հայեր»:
Այո’, սխալ չլսեցիք, որքան էլ անվանումը զգայական թվա: Ի դեպ, այդ զգայականությունը, այդ զգայական հանգամանքը զգայական է և’ մուսուլման, և’ քրիստոնյա հայերի համար: Երկու կողմն էլ խիստ զգայական է համարում այդ հանգամանքը, որը մոտ ազգականների միջև անգամ դժգոհություն է հարուցում և այդպես ընդունվում: Բռնի կամ սեփական կամքով իսլամացած քրիստոնյա հայերը ներկայում շատ մեծ թիվ են կազմում իրենց հայրենի հողը համարվող Արևմտյան Հայաստանում: Հարյուրամյակներ շարունակ թուրքերի կողմից նվաճման տակ գտնվող հայ բնակչության թիվը թեև հաստատված չէ, սակայն ենթադրվում է 7-8 միլիոն: Սույն թիվը, որը հնարավոր չէ հաշվի չառնել, 3 անգամ ավել է Արևելյան Հայաստան համարվող Հայաստանի բնակչությունից: Ներկայում որպես Թուրքիայի տարածք նշվող հողերում 1890-1915 թվականների ընթացքում իսլամացած հայերից բացի, կան նաև համշենահայերը, որոնց մահմեդականացման գործընթացի ժամանակահատվածը և պատճառներն առայժմ վերջնականապես հաստատված չեն, և ովքեր բնակվում են Սևծովյան շրջանի առափնյա հատվածում: Սույն հայերի մի մեծ մասն ապրում է Ռիզեի, Արդվինի և Խոպայի կողմերում: Ինչ վերաբերվում է մյուս շրջաններում բնակվող մուսուլմանացած հայերի մի ստվար զանգվածին, ապա վերջինս բռնի իսլամացվել է օսմանյան սուլթան Սելիմի օրոք, ինչպես նաև, արաբների` Հայաստանի գրավման ժամանակաշրջանում: Այդ մահմեդականացված հայերը ներկայում հիշատակվում են որպես ուծացված քրդական աշիրեթներ, որոնց անդամների մեծ մասը կտրականապես հրաժարվում է ընդունել իր հայկական ծագումը:
Մի փոքր այլ է 1890-1915 թթ. իսլամացած հայերի դեպքը, հայեր, ովքեր իսլամ են ընդունել` մահվան ահից ելնելով, զենքի ուժով: Այդ հայերի թոռները, գիտակցելով այդ հանգամանքը, կարողացել են հայրենի հողում գաղտնի կերպով շարունակել իրենց գոյությունը: Այդ ծպտյալ հայերը մխում են մեր օրերում` «անթեղված կրակի նման»: Դրա վառ օրինակներից մեկը խիստ վառ կերպով դրսևորվեց Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնումից հետո: Նախքան եկեղեցու վերանորոգումը, զբոսաշրջիկների հետ մեկտեղ, այն այցելում էին ընդամենը 8-10 հոգի: Եկեղեցու վերականգնումից և վերաբացումից հետո սկսեց ձևավորվել 15-20 հոգանոց մի փոքրիկ համայնք, որի թիվը որոշ ժամանակ անց հասավ 40-50 հոգու: Հետագայում եկեղեցին ունեցավ շուրջ 80-100 հոգանոց մշտական այցելու: Իսկ Սուրբ Զատիկին այդ թիվն անցավ 1200-ը: Որտեղի՞ց ենք սահմանել այդ թիվը: Սուրբ Հարության տոնին մոտ 1200 հատ հավկիթ ու չյորեք (խմորեղեն, որ Սուրբ Զատիկի տոնին թխում են արևմտահայերը-Ակունքի խմբ.) էր պատրաստվել: Փաթեթները բաժանելուց հետո եղան անգամ այնպիսիք, որոնց ձու և չյորեք չհասավ: Այդ 1200 հոգուց 200-ը ժամանել էին Ստամբուլից, 200-ը` սփյուռքից, իսկ մնացյալը Դիարբեքիրի, Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Մարդինի կողմերից եկած իսլամացված հայեր էին: (Ամեն կիրակի, երբ եկեղեցի եմ այցելում, նկատում եմ, որ այդ թիվն աճում է):
Այս թիվն արտահայտում է հետևյալը. հայերը հառնում են մոխրից հենց իրենց մայր հայրենիքում: Նրանց թիվը կաճի, եթե փչես այդ անթեղված կրակի վրա: Կրակ, որ պետք է փայփայել: Մի անգամ էլ դուք փորձեք…
Հարգանքներով` Կարոտ Սասունյան
24.06.2014/Տիգրանակերտ
garodsasunian@gmail.com
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net

Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: