İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀՐԱՒԷՐ

Ահա բեղուն և բազմաչարչար կեանք մը ևս… Բանասէր, հրապարակագիր, գրող, մտաւորական  Յ. Ճ. ՍԻՐՈՒՆԻ (ՅԱԿՈԲ ՃՕԼՕԼԵԱՆ) (1890 Ատաբազար-1973 Ռումանիա)
Եկէ՜ք Միասնաբար Ոգեկոչենք, 30 Մայիս Ուրբաթ 20. 30-ին, Ֆէրիգիւղի Նազար Շիրինօղլու սրահին մէջ: Տնօրէնութիւն՝ Ազգային Կեդրոնական Վարժարանի:

Սէրվիսի սպասարկութիւն: 19.30-ին Պաքըրգիւղ Migros-ի առջևէն, տեւողութիւն՝ 1.5 ժամ
Սիրունիի կեանքէն…
* Շրջանաւարտ՝ Էսաեանի նախակրթարանէն (1904), Կեդրոնական լիսէէն (1909), Պոլսոյ                                                                                                                                                                 համալսարանի իրաւագիտական բաժնէն (1913).
* Հիմնադիր՝ Էսաեան Սանուց Միութեան (1908), ուր կը կազմակերպէ՝ Զօհրապի,Վարուժանի, Սիամանթոյի, Շանթի … հետ գրական ասուլիսներ, հրատարակելով նաև զանոնք (1913),
* Հրատարակութիւն՝ «Նաւասարդ» տարեգիրքի, Դանիէլ Վարուժանի հետ (1914),
* Մասնակցութիւն՝ «Արեւելք», «Սուրհանդակ», «Ազատամարտ»ի խմբագրութեանց (1908-14),
* Պահուըտելով Թաթավլա՝ թաքստոցի մը մէջ (1915-18), կը փրկուի Մեծ Եղեռնէն,
* Հաստատութիւն՝ Ռումանիա (1922),
* Աքսոր՝ Սիպիրիա (1944-1954),
* «Էջմիածին» ամսագրի մէջ ուսումնասիրութիւններ՝ Եղիշէ Արք. Դուրեանի, Գարեգին Արք. Խաչատուրեանի, Մաղաքիա Արք. Օրմանեանի, Կոմիտաս Վարդապետի… մասին(1960-61),
* Հրատարակութիւն՝ «Պոլիս եւ իր դերը» քառահատոր երկերուն (1965 ),
* Երբեմնի աշակերտին՝ Վազգէն Ա. Կաթողիկոսի հրաւէրով այցելութիւն Հայաստան, սերտ կապեր՝ հայրենիքի մտաւորականութեան հետ (1965-71),
*Պատուոյ նախագահ՝ « Ռումանիոյ Արեւելագէտներու Ընկերակցութեան», (1971),
* Յոբելեան՝  իր ծննդեան 80-ամեակին (Փարիզ-1970),
* Յետ մահու, անդամ՝ Ռումանիոյ Կաճառին (2012):
Mıgırdiç Arzivyan [artungarod@hotmail.com]

Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: