İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայտարարություն Հայկական Վերածնունդ – Փարիզ

Ըստ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի Ստրասբուրգում կայացրած վճռի, Եվրոպական Մարդու իրավունքների դատարանն որոշում է ընդունել, համաձայն որի Հայոց ցեղասպանության ժխտումը չի հանդիսանում հանցագործություն:

Համաձայն այս վճռի, 2007 թվականին շվեյցարական արդարադատության կողմից ընդունված որոշումը՝ դատապարտվելով Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի ժխտողական մոտեցումներով, խախտում է խոսքի ազատությունը:
Հայկական Վերածնունդ – Փարիզը դատապարտում է այդ որոշումը խստագույնս:
Այս որոշմամբ Եվրոպական Մարդու իրավունքների դատարանը խեղաթյուրում է «խոսքի ազատության» խորը իմաստը, զենք տալով նրանց, ովքեր դեմ են մարդկային արժանապատվության իրավունքի սկզբունքին:
Այս որոշմամբ Եվրոպական Մարդու իրավունքների դատարանն հակված է որակազրկել իր իսկ ստանձնած առաքելությունները:
Այս որոշմամբ Եվրոպական Մարդու իրավունքների դատարանը հերքում է Հայ ժողովուրդի գոյության իրավունքը և առիթ չտալիս ճշմարտացիության իրավունք Թուրք ժողովուրդին իր սեփական պատմության նկատմամբ: Այսօր այս որոշումն ուղղված է հայերի դեմ, իսկ վա՞ղը – ա՞յլ ժողովուրդների:
Այս որոշումը հղի է անտեղյակությամբ, այն ընդունվել է անհոգությամբ, ինչ-ինչ շահեր հաշվի առնելով՝ ցանկանալով անտեսել այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, ցանկանալով անտեսել այն, որ թուրքական պետությունը կրողն է պետական մերժողական գաղափարախոսության և այն, որ Դողու Փերինչեքը նախանձախնդիր ծառան է այդ գաղափարախոսության, որն կնքում և սահմանում է հանցագործությունների հանցագործությունը:
Հայկական Վերածնունդ – Փարիզը դատապարտում է այս որոշումը, որի հետևանքները կարող են լինել չափազանց լուրջ և հորդորում լավատեղյակ ազատամիտ անձանց արձագանքել:
Հայկական Վերածնունդ – Փարիզն առանձնակի հրավիրում է ողջ հայությանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս արձագանքել (դիմումներ, նամակներ եւ այլն ) անձամբ և այլ հնարավոր ատյաններով:
Փարիզ 20/12/2013

zartonk75@free.fr

Yorumlar kapatıldı.