İçeriğe geçmek için "Enter"a basın

Մայր Աթոռում բացուեց «Կառլ եւ Էմմա Սողոյեաններ» ձեռագիր մատեանների ցուցասրահը

Սեպտեմբերի 30ին  Մայր  Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալէք եւ Մարի Մանուկեան Գանձատանըհանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.ՏԳարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսիտեղի ունեցաւ «Կառլ եւ Էմմա Սողոյեաններ» ձեռագիր մատեանների ցուցասրահի բացման արարողութիւնը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                                                 Սեպտեմբերի 30, 2013թ.
Տեղեկատուականհամակարգ  տնօրէն` Տ. Վահրամ քահանայՄելիքեան
հեռ.: (374 10) 517 128
հեռապատճէն` (374 10) 517 301                                                      
Էլփոստ` mothersee@etchmiadzin.am
կայք` www.armenianchurch.org
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մայր Աթոռում բացուեց «Կառլ եւ Էմմա Սողոյեաններ»
ձեռագիր մատեանների ցուցասրահը
Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալէք եւ Մարի Մանուկեան Գանձատանը, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ «Կառլ եւ Էմմա Սողոյեաններ» ձեռագիր մատեանների ցուցասրահի բացման արարողութիւնը:

Հայ Եկեղեցու բարերար տիկին Էմմա Սողոյեանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայաբերել քսաներկու ձեռագիր մատեաններ եւ հայերէն առաջին տպագիր Աստուածաշունչը` ի յիշատակ իր հոգելոյս ամուսին Կառլ Սողոյեանի

Տէրունական աղօթքից եւ շարականի եգեցողութիւնից յետոյ տիկին Սողոյեանը հատեց ցուցասրահի մուտքի ժապաւէնը, որից յետոյ Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ հիւրերը մուտք գործեցին նորաբաց ցուցասրահ:

Այս առիթով ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Թանգարանների եւ Արխիւի   տնօրէն Տ. Ասողիկ քահանայ Կարապետեանը: «Այսօր այս ձեռագրերը ցուցադրութեան են դրւում Սուրբ Էջմիածնում, որպէսզի ամէն ձեռագիր` որպէս սրբութիւն եւ անբարբառ բարեխօս, շարունակի բարեխօսել այս ընտանիքի համար եւ մանաւանդ Կառլ Սողոյեանի հոգու հանգստութեան եւ տիկին Սողոյեանի կենաց արեւշատութեան համար», – իր խօսքում նշեց Տէր Ասողիկը` երախտագիտութիւն յայտնելով նաեւ Վեհափառ Հայրապետին` հայ հոգեւոր մշակոյթի աշխարհասփիւռ նշխարները խնամքով հաւաքելու եւ Մայր Աթոռում մէկտեղելու համար:

Այնուհետեւ իր ջերմ ապրումներն ու զգացումները ներկաներին փոխանցեց նաեւ տիկին Էմմա Սողոյեանը:        

                                                               

Արարողութեան աւարտին տիկին Էմմա Սողոյեանին իր օրհնութիւնը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Գոհունակութիւն ենք յայտնում, որ Տէրը մեզ պարգեւում է այսպիսի ազնուահոգի զաւակներ, ովքեր իրենց կեանքի ընթացքում ջանասիրութեամբ հաւաքած մեր հոգեւոր արժէքները պատրաստակամ ոգով եւ սիրով ընծայաբերում են ազգային հաստատութիւններին», – ասաց Հայոց Հայրապետը` ընդգծելով, որ այլեւս իրականութիւն է դարձել բարերար հայորդու բաղձանքը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նուիրական հարկի ներքոյ ինչպէս հայ, այնպէս էլ օտար հանրութեանը պատճաշօրէն ներկայացուելու են տասնեակ տարիների ընթացքում նրա կողմից հաւաքուած ձեռագրերը:

Վերստին իր գնահատանքը յայտնելով Սողոյեան ընտանիքին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տիրոջ օրհնութիւնը, ողորմութիւնն ու առատ շնորհները հեղուեն ազգային մեր կեանքից ներս եւ հովանի լինեն մեր ժողովրդին` առաջնորդելով դէպի խաղաղ եւ բարօր կեանքի օրեր:
Նորաբաց սրահում բացի ընծայուած ձեռագրամատեաններից ցուցադրւում են նաեւ որոշ բացառիկ փաստաթղթեր Մայր Աթոռի արխիւից, որոնց թւում են նաեւ Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Զաւէն արքեպիսկոպոս Եղիայեանի գաղտնի փաստաթղթերը` կապուած Հայոց ցեղասպանութեան հետ, ինչպէս նաեւ վերջինիս գրութիւնն ուղղուած Տ.Տ. Գեւորգ Է Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր հաստատելու վերաբերեալ:
###
Gönderen:
Nurhan Becidyan [anbecid@sprynet.com]

Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: