İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայ եկեղեցին նշում է Սրբոց Թարգմանչաց հիշատակը

Հայոց եկեղեցին հոկտեմբերի 8-ին նշում է Սրբոց Թարգմանչաց հիշատակը: Այդ առիթով Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի եւ Օշական կտարվի երկու հարյուր տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը (1669 թ.), որպեսզի ուխտավոր հայորդիները հնարավորություն ունենան հպվելու եւ օրհնություն ստանալու այդ Ավետարանից:

Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: