İçeriğe geçmek için "Enter"a basın

Տեղեկատվության ազատության շաբաթի

հիմնական նպատակն է հանրությանը լայնորեն ներկայացնել տեղեկատվության ազատության իրավունքը, դրա իրացման մեխանիզմները ևՏեղեկատվության ազատության մասինՀՀ օրենքի կիրառման պրակտիկան: Աշխարհի քսան տասնյակից ավել երկրներում` Կանադա, ԱՄՆ, Իսպանիա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Խորվաթիա, Ուգանդա և այլն, ամեն տարի սեպտեմբերի վերջին շաբաթը նվիրում են տեղեկատվության ազատությանը: Այս տարի ԻԱԿը ևս միանում է միջազգային այս նախաձեռնությանը և ՏԱ շաբաթը նշում է մի շարք նախագծերի ներկայացմամբ և ամփոփում ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում կհայտարարվեն 2011թվականի ամենաբաց և ամենափակ պետական մարմինների անունները, և ոչ միայն…. 
Այսպես. ՏԱ շաբաթը մեկնարկում է.
             21 սեպտեմբերի, 2011- ՀՀ անկախության 20-ամյակին և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 10-ամյակին նվիրված հանրային քարոզարշավ. այս օրը ԻԱԿի աշխատակիցները և ԵՊՀ ուսանողները հատուկ համազգեստներով կշրջեն փողոցներով և մարդկանց կբաժանեն ՏԱ իրավունքին առընչվող տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ:
             22 սեպտեմբերի, 2011- Տեղեկատվության ազատության ոլորտի վիճակագրական ամբողջական պատկերը ներկայացնող նոր վեբնախագծի` www.givemeinfo.am, մեկնարկշնորհանդեսը:  Տեղեկատվության ազատությունը Հայաստանումդիտարկման արդյունքների ներկայացում:
             23 սեպտեմբերի, 2011- Տեղեկատվության ազատությունը Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում:
             26 սեպտեմբերի, 2011- ՀՀ տասը մարզպետարանների նոր վեբ կայքերի մեկնարկշնորհանդես:
ԻԱԿի կողմից իրականացվողՏեղեկատվության ազատությունը որպես համայնքային մամսնակցության միջոցծրագրի շրջանակներում այս տարվա մայիսին լիովին նորացվեց և սկսեց գործել ՀՀ տարածքային կառավարման նախարարության վեբ կայքը, իսկ սեպտեմբերի 26-ից ՀՀ 10 մարզպետարանների կայքերը ևս կգործարկվեն, որոնք մշակվել են նույն ծրագրի շրջանակներում:
             28 սեպտեմբերի, 2011- Տեղեկատվության ազատության շաբաթը կեզրափակվիՈսկե բանալի, ժանգոտ կողպեքՏԱ ամենամյա մրցանակաբաշխությամբ: Այս տարի ավանդական դարձած անվանակարգերից բացի, ԻԱԿի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ 10  հատուկ մրցանակներ կշնորհվեն նաև այս տասը տարիներում ՀՀում տեղեկատվության ազատության ոլորտի հաստատմանը և զարգացմանն ուղղված լավագույն նախաձեռնությունների հեղինակ մարմիններին, կազմակերպություններին:
Եղեք տեղեկացված, պաշտպանեք տեղեկություն ստանաու Ձեր իրավունքը:

Yorumlar kapatıldı.