İçeriğe geçmek için "Enter"a basın

«Ադանայի ողբը» թուրք երգչուհին փոփ երգ է դարձրել (վիդեո)

Վերջերս YouTube-ում հայտնված թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի  հիմներգի հետ կապված դեպքից հետո NEWS.am-ի ընթերցողներից մեկը ուշադրության հրավիրեց եւս մեկ դեպքի վրա, երբ տարիներ առաջ թուրք փոփ երգչուհի Սեդեն Գյուրելի կատարել է մի երգ, որի երաժշտությունը նույնությամբ վերցված է  հայկական «Ադանայի ողբը» երգից։

Սեդեն Գյուրելի կատարմամբ երգը կոչվում է «Պատճառը սերն է», որի բառերը գրել է Սիբել Ալաշը, իսկ երաժշտությունն իբր պատրաստել է Այքութ Գյուրելը։
Այս տհաճ իրադարձության հետ կապված տարիներ առաջ քննադատական հրապարակում էր գրել Սաիթ Չեթինօղլուն՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ «Ադանայի ողբը» ստեղծվել է 1909-ին Ադանայում կոտորված 30 հազար հայերի հիշատակի համար եւ այն վերածել սիրո երգի՝ անհարգալից վերաբերմունք է։  «Կարծես չենք բավարարվում մեր կոտորածով եւ թույլ չենք տալիս հայերին սգալ իրենց կորցրածը։ Ադանայի կոտորածը 1915-ից առաջ արտահերթ մի փորձ էր»,-ասել է Սաիթ Չեթինօղլուն։
Նշենք, որ օրեր առաջ «Ֆեներբահչե»-ն հրաժարվեց իր երգերից մեկից, որի երաժշտությունը նույնպես կրկնօրինակված էր հայկական «Զարթնիր լաո» երգից։
NEWS.am-ը ներկայացնում է Սեդեն Գյուրելի «Պատճառը սերն է»  եւ «Ադանայի ողբը» երգերի տեսահոլովակները։
Լուրեր Հայաստանից – NEWS.am
http://news.am/arm/news/63378.html

http://www.youtube.com/watch?v=9zk0BbTwqZw  (Sebebim Aşk (Seden Gürel))
http://www.youtube.com/watch?v=weWrSpVwJhY  (Adanayi Voghperke)

Yorumlar kapatıldı.