İçeriğe geçmek için "Enter"a basın

հրԱՊԱրԱԿԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ հԱՅ ԵՎ ԹՈՒրՔ ՄԱՍՆԱԳԵՏՆԵրԻ ՄԻՋԵՎ

Երեկ հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնում տեղի ունեցան կենտրոնի հրատարակած «հայաստան-Թուրքիա. բաց խոսակցություն» գրքույկի շնորհանդեսը եւ «Բաց խոսակցություն» լրագրողական մրցույթի ամփոփումը: Գրքույկի հեղինակները հայ եւ թուրք քաղաքական գործիչներ են, վերլուծաբաններ, քաղաքագետներ: Գրքույկում ներկայացված է 1991-2004 թթ. հայ-թուրքական հարաբերությունների համառոտ ժամանակագրությունը:

Իսկ լրագրողական մրցույթը հայտարարվել էր անցյալ տարեվերջին: Լավագույն հեռուստասյուժե անվանակարգում մրցանակի արժանացավ հանրային հեռուստաընկերության լրագրող հայկարամ Նահապետյանը, լավագույն հեռուստահաղորդում անվանակարգում՝ հեռուստալրագրող Վահրամ Մարտիրոսյանը: Նարինե Ստեփանյանը Լոս Անջելեսում հրատարակվող «Առագաստ» ամսագրում տպագրված հոդվածի, Մարինե Մկրտչյանը Գյումրու «Նոյեմի» հեռուստաընկերության հեռարձակած հեռուստասյուժեի համար նույնպես արժանացան մրցանակների:

հհ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Քիմբերլի հարգանը եւ հհ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի եւ Թուրքիայի վարչության պետ Կարեն Միրզոյանը կարեւորեցին նմանատիպ միջոցառումները: Կենտրոնի գործադիր տնօրեն Էլինար Վարդանյանը նշելով, որ հհ-ում ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ իրականացված ծրագիրն իր տեսակով առաջինն է, հույս հայտնեց, որ այն անպայման կշարունակվի:

Թ. Մ.

Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: